Ես չգիտեմ, թե ով է Արագածոտնի մարզպետը, չեմ ճանաչում, բայց զարմանում եմ. ինչպե՞ս կարելի է անտարբեր՝ առանց մեքենայից իջնելու, հանգիստ անցնել խոշոր ու ողբերգական ավտովթարի վայրի կողքով, երբ երթևեկում ես հենց այդ վայրով... Յուրաքանչյուր, նույնիսկ թեթև ավտովթարի ժամանակ հասարակ քաղաքացիներն են անմիջապես հավաքվում, կանգնեցնում մեքենաները և փորձում օգնություն ցույց տալ... Բնականաբար, զոհվածին ոչնչով օգնել չէր կարող մարզպետը, ոչինչ կանխարգելել չէր կարող, ոչինչ փոխել չէր կարող, բայց կա մարդկային խիղճ, մարդկային որակ, մարդկային հասարակ վերաբերմունք շրջապատի, ուրիշի ողբերգության նկատմամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել