Fact.am-ը գրում է.
12 քառակուսիներից յուրաքանչյուրում պետք է ինչ-որ բան նկարել, ապա նայել թեստի պատասխանները, որոնք կօգնեն ավելի մոտիկից ճանաչել ինքներդ Ձեզ:
Այստեղ ներկայացված է 12 կետ, որոնք բացատրում են, թե 12 քառակուսիներից յուրաքանչյուրում նկարած պատկերը ինչ է հուշում Ձեր մասին:
1. Եթե Դուք նկարել եք ժպտացող կամ զվարճալի դեմք՝ դա հուշում է հումորի զգացման, դիվանագիտական կարողությունների ու համերաշխ բնավորության մասին: Եթե գրոտեսկային ծաղրանկար եք նկարել՝ դա վկայում է Ձեր ծածկամտության մասին: Եթե արև եք նկարել՝ Դուք հավանաբար հաճախ ստանձնում եք առաջնորդի դերը: Ծաղիկը կանացիության նշան է: Դուք շատ մեծ ուշադրություն եք հատկացնում Ձեր արտաքինին ու շրջապատին: Եթե աչք եք պատկերել, ուրեմն գոռոզ եք և իշխող:
2. Եթե այնպիսի բան եք պատկերել, որը դուրս է գալիս քառակուսու սահմաններից, Դուք անհանգիստ բնավորություն ունեք և չեք կարողանում երկար ժամանակ միևնույն վայրում մնալ: Մինչդեռ մեկուսի տնակը վկայում է այն մասին, որ Դուք ընտանեկան հարկի ջերմության կարիք ունեք: Եթե Ձեր նկարի մի մասը տեղավորվում է քառակուսու մեջ, իսկ մի մասը դուրս է մնում դրանից՝ Ձեր հետաքրքրությունները կիսվում են երկու մասի: Մի կողմից ցանկանում եք ակտիվ կյանք վարել, իսկ մյուս կողմից ձգտում եք վայելել խաղաղ ընտանեկան կյանքի բարիքները:
3. Եթե Ձեզ մոտ դեպի թիրախը թռչող նետի պատկեր է ստացվել՝ Ձեզ մոտ շատ վառ է արտահայտված փառասիրությունը, և Դուք ունակ եք նպատակաուղղված աշխատանք տանել Ձեր նպատակի իրականացման համար: Եթե Դուք ամբողջացրել եք նկարը լրացուցիչ գծերով կամ սլաքներով՝ Դուք փառասեր ու նպատակասլաց մարդ եք, սակայն վստահ չեք Ձեր նպատակի կարևորության վրա: Եթե բոլորովին այլ բան եք նկարել, որը բնավ նման չէ նետի, Դուք հավանաբար անկառավարելի ու փոթորկուն բնավորություն ունեք:
4. Եթե 4-րդ քառակուսու մեջ շատ բան եք պատկերել՝ Դուք հավանաբար շատ ընկերներ ունեք: Եթե ընդամենը մի գիծ եք քաշել այս քառակուսու մեջ, ամենայն հավանականությամբ, Դուք փակ, զուսպ ու պահպանողական մարդ եք: Եթե Դուք աղյուս եք պատկերել՝ հավանաբար մելանխոլիկ եք և կամակոր:
5. Եթե նկարել եք ինչ-որ շենք, սյուն, կենդանու պարանոց՝ Դուք հավանաբար առողջ ու ներդաշնակ սեռական կյանքով եք ապրում: Իսկ եթե երկու ուղղահայաց գծերի միջև տարածություն եք թողել և տրված նախնական նկարն այնպես եք փոփոխել, որ այն անճանաչելի է դարձել, դա վկայում է Ձեր ամաչկոտության և ավելորդ համեստության մասին, որը խանգարում է հակառակ սեռին ներկայացուցիչների հետ մտերմիկ հարաբերություններ հաստատել: Եթե երկու ուղղահայաց գծերը Ձեզ մոտ ասոցացվել են ծառի հետ, ապա Դուք միայն ամուսնությունից հետո եք պատրաստ սեռական հարաբերություններ ունենալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Եթե ծառի վրա ինչ-որ պտուղ եք պատկերել, դա վկայում է այն մասին, որ Դուք շատ եք սիրում երեխաների:
6. Եթե Դուք չեք աղավաղել Ձեր նկարով նախնական պատկերը, այլ նախնական պատկերը լրացրել եք նրա տարրերով, դա նշանակում է, որ Դուք կարողանում եք հեշտորեն մերվել մարդկանց հետ և շահել շրջապատի սերը: Եթե Դուք նախնական պատկերը չեք օգտագործել նոր նկար ստանալու համար և Ձեզ մոտ անկյունային երկրաչափական պատկեր է ստացվել, առանձնանում եք Ձեր շրջապատից, իշխանատենչ եք ու խանդոտ:
7. Եթե Դուք ինչ-որ բան եք նկարել կենտրոնի ալիքաձև գծի վերևում՝ ինքնավստահ եք ու ապահով եք զգում Ձեզ: Իսկ եթե հակառակ դիրքում եք որևէ բան պատկերել՝ Դուք վստահ չեք Ձեր ուժերին: Սուզվող առարկայի պատկերը վկայում է այն մասին, որ մտահոգվում եք Ձեր ապագայի մասին: Եթե նկարել եք շղթա կամ ինչ-որ գծային զարդ, դա նշանակում է, որ ընդունակ եք տքնաջանորեն աշխատել, շատ գիտակից անձնավորություն եք և չափազանց հազվադեպ եք սխալներ թույլ տալիս:
8. Այն, ինչ Դուք նկարել եք դատարկ քառակուսու մեջ, ցույց տալիս Ձեր հետաքրքրությունների շրջանակը: Եթե Դուք դատարկ եք թողել քառակուսին, կյանքը հավանաբար տաղտկալի է Ձեզ համար: Ժամանակն է, որ ինչ-որ հոբբի գտնեք Ձեզ համար և հետաքրքրություն մտցնեք Ձեր կյանքի մեջ:
9. Եթե Դուք անճանաչելիության աստիճան չեք փոփոխել նկարը, այլ պարզապես այնպես եք լրացրել այն երկրաչափական պատկերներով, որ ստացվել է համաչափ նախշ, Դուք կարգապահ եք և կարողանում եք կազմակերպված աշխատանք կատարել կոլեկտիվում: Եթե լրացուցիչ տարրեր եք ավելացրել սև քառակուսու մեջ, ու Ձեզ մոտ ստացվել է շեղ եզրերով անհամաչափ պատկեր, դա վկայում է այն մասին, որ հակված չեք ընդունել ուրիշի գերակայությունը, չեք սիրում ինչ-որ մեկին իբրև հեղինակություն ընդունել, համառ եք ու պնդաճակատ:
10. Եթե Դուք պարզապես ամբողջացրել եք շրջանակները՝ պատկերելով բացակայող հատվածը, Դուք շարունակ ուրիշների պաշտպանության ու աջակցության կարիքն եք զգում: Հեղհեղուկ անձնավորություն եք և նախընտրում եք ինքնուրույն որոշումներ չկայացնել: Ձեր որոշումների վրա զգալի ազդեցություն են թողնում մանկական հասակում Ձեզ մոտ ձևավորված պատկերացումները: Եթե չեք շարունակել գծերը՝ վերջնական տեսքի բերելով շրջանակը, Դուք անկախ մարդ եք և կոնկրետ նպատակներ եք դրել Ձեր առջև այս կյանքում: Եթե մարդու ականջի նման պատկեր եք ստացել, ապա Դուք աչքի եք ընկնում փակ բնավորությամբ ու ծածկամտությամբ: Եթե Ձեր նկարը բաժակի կոթ է հիշեցնում՝ Ձեզ մոտ լավ է զարգացած ծնողական բնազդը:
11. Եթե Դուք այս նկարն ասոցացնում եք ինչ-որ սեղանի խաղում օգտագործվող առարկայի հետ, Դուք առանձնանում եք մրցակցային ոգով: Կանայք հաճախ այս քառակուսին լցնում են տան պատկերով: Դա խոսում է տնային տնտեսություն վարելու ունակության մասին:
12. Այս քառակուսու միջի կետերը սովորաբար գրգռում են մարդկանց երևակայությունը: Եթե Դուք այդ կետերն օգտագործել եք որպես նկարի բաղկացուցիչ մասը, դա նշանակում է, որ վառ երևակայություն ունեք: Եթե Դուք ներկել եք կետերը և դրանք միացրել ընդհանուր շրջանակի մեջ, հավանաբար պրակտիկ մտածողություն ու լավ զարգացած տրամաբանություն ունեք: