Ժամանակին ֆեյսբուքը ողողված էր Սահակաշվիլու հասցեին արվող բամբասանքներով, նրա վրա թափվող թույն ու մաղձով: Այսօր, արդեն նրա արած ԳՈՐԾԸ տեսնելով, այս տեսաերիզի տակ ամենուր կարդում ենք՝ «մեզ էլ է Սահակաշվիլի հարկավոր, երանի գար, Հայաստանն էլ այսպես մաքրեր»...
Կյանքում ամեն բան ծնվում է ճիշտ պահին, ճիշտ տեղում, իսկ դա տեղի է ունենում, երբ այդ երևույթի կամ անձի ծնունդը դառնում է տվյալ հասարակության մեջ պահանջ: Մենք էլ բացառություն չենք լինելու, մեր Սահակաշվիլին կունենանք, երբ պահը հասունանա, և ազգովի զգանք իր տեսակի պահանջը...
Հ.Գ. Եկեք ծուռը նստենք, շիտակ խոսենք: Մենք ինչպե՞ս կարող ենք ունենալ մեր Սահակաշվիլին, երբ նա հայտնի ռուսատյաց է (հասկանալ Կրեմլ), իսկ մենք՝ հայտնի ռուսամոլ: Նա իր փոքրիկ երկրով հանուն ազատության պատերազմեց ռուս ոսոխի դեմ, մինչդեռ ռսի դահիճը մեր տան մեջ քնած ընտանիք մորթեց: Այսօր նրան նույն ԳՈՐԾԸ վստահել է անել ազատ Ուկրաինան, իսկ մենք դեռ ստրկատեր Բիբինի հետ 7 դրամի կռիվ ենք տալիս...
Կից նյութն՝ այստեղ