Այսօր այցելեցինք Կոմիտասի անվան նորակառույց թանգարանը։ Իմ անձնական կարծիքն է, որ կառույցը ճարտարապետական անկապ, անիմաստ, դժբախտ ստեղծագործություն էր, որի անկապ Ramp-ը կամ ներս տանող բարձրացնող հարթակն ամերիկյան freeway-ների կամ կամուրջ բարձրացնող ճանապարհ է, որը ոչ միայն խեղճացրել էր շենքի տեսքը, փակել հսկա պատուհանները, որի տեսարանը դեպի այգի է բացում, այլ նաև փոխարինել է մուտքի պատշաճ ընդունելությունը դեպի թանգարան, ու պատկերացրեք՝ դեպի փողոց նայող շենքի կողմը մնացել էր անդուռ, անպատուհան, կարծես շրջված թարս պատ... Որքան հասկացա, այդ ողորմելի Ramp-ը հատուկ է կառուցված, իբր հիմնված Կոմիտասի պոեզիայի գաղափարով, որ փորագրված էր մի խղճուկ ներս տանող դռների վրա... Նկարները դրել եմ... Գիտեմ ճարտարապետին ու իրոք հիասթափված եմ... Թանգարանի ներսի պարունակության մասին ասելիք չունեմ, հազար արժեր մեր ընտանիքի այցելությունը... Իսկ ներսի համերգասրահը կարծես աշակերտական սրահ լիներ, բեմը՝ բարձր, աթոռները՝ հարթ գետնին... Բեմի ետևը լրիվ անհեթեթ պատուհանապատ, որի տեսարանն ավելի խանգարող ու անկապ է, քան խոսուն ու հարկավոր... Համերգասրահը ցավալի երեխայական էր...
Ափսոս....