Esem.am-ը գրում է.

Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ մայր կդառնա: ESem.am հետ զրույցում Գոհարը հաստատեց լուրի իսկությունը և որոշ մանրամասներ փոխանցեց:

Գոհարի և ամուսնու` Գուրգենի, երկրորդ բալիկը լույս աշխարհ կգա դեկտեմբերին. այժմ երգչուհին հղիության հինգերորդ ամսում է: Նրա խոսքով` իրեն շատ լավ է զգում ու այս ամիսների ընթացքում շարունակում է աշխատել:

«Միշտ ասել եմ, որ հղիությունը հիվանդություն չէ, և այս ինը ամիսների ընթացքում շարունակելու եմ աշխատել: Ի դեպ, երբ իմացա հղիությանս մասին դրսում համերգների էի,- նշեց Գոհարը` ավելացնելով,- ամուսինս շատ ուրախացավ, երբ իմացավ հղիությանս մասին ու այժմ անհամբեր մեր երկրորդ բալիկի ծննդին է սպասում»:

Ըստ Գոհարի` դեռ չեն պարզել բալիկի սեռը: «Դեռ պարզ չէ, բայց, կարծում եմ, աղջիկ ենք ունենալու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել