Esem.am-ը գրում է.
ESem.am-ը ժամանակին անդրադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադևոսյանի և Անի Վարդանյանի նշանադրությանը. այսօր դերասանական զույգի հարսանիքն է:
Զույգը որոշել է ոչ հայկական ավանդական հարսանիք ունենալ. ամեն բան առանց հարսի և փեսայի տուն գնալու, առանց դհոլ զուռնայի է կազմակերպվել: Հարսանեկան օրը սկսվել է հարսանյաց սրահներից մեկում, որտեղ Անին` քավորկնոջ օգնությամբ պատրաստվել ու սպասել է փեսացուին, որտեղից էլ նրանք ուղևորվել են եկեղեցի՝ Աստծո օրհնությունը ստանալու:
Քիչ առաջ Վիգենն ու Անին դերասան` Աշոտ Հակոբյանի քավորությամբ, Շահումյանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին, ամուսնական մատանիներ դրեցին:
«Շատ էինք ցանկանում, որ մեր միության քավորը երիտասարդ լիներ: Երկուսիս համար էլ առաջին ու անփոխարինելի տարբերակը եղավ Աշոտ և Արևիկ զույգը: Ընտրություն անելուց հետո հիշեցինք նաև այն փաստը, որ հենց Աշոտն է ծանոթացրել մեզ ու այսօր էլ արդեն մեր քավորն է»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Անին:
Ազաբի պարտականությունները ստանձնել է Վիգենի եղբայրը` Ահարոնը, իսկ հարսնաքրոջ դերում է Հռիփսիմեն` հարսնացուի ընկերուհին:
Զույգը որոշել է շատ մեծ խնջույք չկազմակերպել` հրավիրելով միայն ամենամտերիմ մարդկանց ու ընկերներին: «Միշտ պատկերացրել եմ, որ իմ հարսանիքը պետք է բացօթյա լինի, դրա համար էլ փորձել ենք բնության գրկում գյուղական թեմատիկայով հարսանիք անել»,- հայտնեց Անին, ում խոսքով` երբեք չի մտածել ստանդարտ հարսանիք ունենալու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ