«Thomson Reuters» միջազգային կորպորացիան «Յունիբանկ»-ին շնորհել է «Լավագույն դիլինգ բանկ 2012» կոչումը: Բարձր գնահատականը բանկին շնորհվել է միջբանկային և արժութային շուկաներում բանկի գործունեության արդյունքներով: «Thomson Reuters» փորձագետները հաշվի են առել բանկի զարգացման ռազմավարությունը և շուկայում զբաղեցրած դիրքը, մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների արհեստավարժության մակարդակը:
Հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը «Յունիբանկ»-ի համար ունի առաջնահերթ նշանակություն: «Արմինֆո» գործակալության ՀՀ առևտրային բանկերի ռենքինգի տվյալների համաձայն՝ 30.09.12թ.-ի դրությամբ «Յունիբանկն» արժութային գործարքներից ստացված զուտ շահույթի ծավալով հայաստանյան բանկային համակարգի առաջատար եռյակում է` ավելի քան 1 մլրդ դրամ:
«Thomson Reuters» կորպորացիան ստեղծվել է բրիտանական «Reuters» և կանադական «Thomson Financial» կազմակերպությունների միաձուլման արդյունքում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կորպորացիայի զուտ շահույթն աճել է 26%-ով և կազմել 314 մլն ԱՄՆ դոլար: «Thomson Reuters»-ի հիմնական բիզնես ուղղությունները բորսայի տերմինալներն ու տեղեկատվական գործակալությունն են: