Երբ Բրիտանիայի թագուհին երթևեկում էր իր Յագուարով, դիմացից ընտանիք էր քայլում՝ երեխայի հետ. չցանկանալով սպասել, թե երբ նրանք կազատեն ճանապարհը՝ Եղիսաբեթ II-ը շրջանցել է զույգին՝ դուրս գալով սիզամարգերի վրա:

«Շրջվեցի ու ամուսնուս ասացի՝ «Աստված իմ, թագուհի՜ն էր»: Ինչպես և ես, նա շատ զարմացած էր»,- պատմել է 23-ամյա Սքարլեթ Վինսենտը, ով ամուսնու ու երեխայի հետ զբոսանքի էր դուրս եկել: 

Եղիսաբեթը Մեծ Բրիտանիայում միակ մարդն է, ում թույլատրվում է երթևեկել առանց վարորդական իրավունքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել