Սոցիոլոգ Ֆիլիպ Փեյսելի կարծիքով` կանայք բնավորությամբ չորս հիմնական տեսակների են բաժանվում՝ մայր, սիրուհի, ռազմուհի, դաստիարակ։ Մայրը հիմնական ուշադրությունը սևեռում է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ու դաստիարակելու վրա։ Սիրուհին գայթակղում ու փնտրում է սիրային կրքոտ արկածներ։ Ռազմուհին ձգտում է տարածքի գրավման ու իշխանության, պայքարում է հանուն գաղափարի, իրագործում է քաղաքական նպատակները։ Դաստիարակը հետաքրքրվում է արվեստով, հոգևոր ոլորտով կամ բժշկությամբ։ Նա իդեալական մուսա է, ուսուցիչ, բժիշկ։
Կայացած կնոջ նպատակը և՛ մայր, և՛ սիրուհի, և՛ ռազմուհի, և՛ դաստիարակ դառնալն է։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ արքայադուստրը վերածվել է թագուհու։ «Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից |
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/photos/np.1437401128816982.100003713196176/1136287706387534/?type=1¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել