Wedding.am-ը գրում է.

Շատ կանանց է հուզում այն հարցը, թե բացի գայթակղիչ և անկրկնելի տղամարդ լինելուց, ինչպիսին հայր կլինի նաև սիրելի տղամարդը:

Իհարկե, միշտ չէ, որ համակրելի և սիրող տղամարդը, գովելի և անփոխարինելի է լինում նաև որպես հայր:

Այնուամենայնիվ, Wedding.am-ը` վկայակոչելով Cosmopolitan.com-ին, Ձեզ է ներկայացնում լավ հայր լինելու մի քանի հատկանիշ, որոնք կօգնեն Ձեզ այս հարցի շուրջ որոշակի կարծիք ձևավորել:

Այսպիսով, ինչպե՞ս հասկանալ, որ ձեր անկրկնելի տղամարդը կլինի նաև լավ և հոգատար հայր Ձեր երեխաների համար: 

10-sovetov-papam-ili-kak-stat-horoshim-otcom 

  • Նա հուսալի է: Քո տղամարդը ապրում է հետևյալ սկզբունքով. «Տղամարդը ասեց` տղամարդը կանի»:
  • Նա օգնում է քեզ տնային գործերում: Քո տղմարդը վաղուց է հասկացել, որ իր կինը սպասք լվացող սարք չէ:
  • Նա պահել է կամ պահում է շուն. այսինքն` նա գիտի կարգուկանոնով, հատուկ ժամանակացույցով կերակրելու, խաղալու և զբոսնելկու կանոնները:
  • Նա ունի փոքր քույր կամ եղբայր:

46934a8e6a6d1168635cb5ed304ed565_cropped_630x350

  • Նա սիրում է երեխաների և ընկերների ու հարազատների երեխաներին սիրով սովորեցնում է խաղալ ֆուտբոլ:
  • Նա չի ընկնում մանրուքների հետևից և երբեք ձայնը չի բարձրացնում:
  • Նա չի տարվում միայն իր աշխատանքով: Քո տղամարդը գիտի, թե երբ, ինչն է առաջնահերթ:
  • Նա գիտի համոզել: Հավատացեք, որ եթե նա կարողացվ Ձեզ համոզել նույնանման հերթական պայուսակը գնելու փախարեն կատարել ավելի խելամիտ գնում, ուրեմն նա կհամոզի նաև ձեր փոքրիկին ուտել կաշա, ոչ թե շոկոլադ:
  • Նա ունի բարի սիրտ:
  • Նա ցանկանում է լինել լավ հայր: Այս ցանկությունն ամենակարևորն է: Եթե նա անձամբ է խոսակցություն տանում այն մասին, որ ձեր ընտանիքի անդամների թիվը պետք է ավելանա, ուրեմն վստահ եղեք` նա պատրաստ է:

boy-625750_1280-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել