Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Արփինե Իսրայելյանն այս տարի ամառային հանգիստը Հայաստանում կվայելի: Իր ծննդավայր Կապանում գտնվող դերասանուհու հետ խոսել ենք տպավորված հանգստի և ստեղծագործական նորությունների մասին:

Ըստ Արփինեի՝ այժմ ամուսինը երկու նոր նախագծի վրա է աշխատում, ինչի պատճառով էլ չեն կարող հանգստի մեկնել: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ դերասանուհին տատիկ-պապիկի է այցելել, հանդիպել հարազատներին:

«Տարին գոնե մեկ անգամ փորձում եմ հարմարեցնել ու Կապան գնալ, որովհետև ամեն ինչը, ինչ կապված է այստեղի հետ, շատ եմ կարոտում»,- ESem.am-ին ասաց սերիալային դերասանուհին, ով դեռ մի քանի որ կմնա իր ծննդավայրում և կփորձի վայելել լեռնային մաքուր օդը: Արփինեն ասաց նաև, որ ամենաշատը կարոտում է տատիկի ու պապիկի տունը, որտեղ անցել է իր մանկությունը:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաև, թե ինչ տպավորված հանգիստ է ունեցել այս տարիների ընթացքում ու եթե հնարավորություն ունենար, որ երկիր կցանկանար մեկնել: «Շատ լավ հանգիստ եմ ունեցել 2011-ին, երբ ամուսնուս հետ մեկնել էինք Եգիպտոս,- ասաց նա՝ հավելելով,- կցանկանայի մեկնել Բարսելոնա՝ Գաուդիի ճարտարապետական հրաշքները տեսնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել