Անի Երանյանի վթարի դեպքի մասին նյութերի քոմենթները զզվանք են առաջացնում: Կարծես «գիշատիչների խնջույքներ» լինեն կազմակերպած ամեն նյութի քոմենթներում: Caps Lock լատինատառ ուղեղով մասսան հարձակվել ա Անի Երանյանի վրա: Երբեք առանձնահատուկ վերաբերմունք չեմ ունեցել Անի Երանյանի նկատմամբ, բայց իմ կարծիքով ահավոր վատ է, որ մարդկանց դուր է գալիս ուրախանալ այս կամ այն մարդու դժբախտության վրա: Նման դեպքերում մարդու անմեղությունը կամ մեղավորությունը պարզելը ոստիկանության ու օրենքի գործն է, ու ոչ մեկ իրավունք չունի ասեկոսեների հիման վրա մեղադրել, քանի դեռ մեղքն ապացուցված չէ: Մյուս կողմից գոյություն ունի զուտ մարդկային վերաբերմունք ու պահվածք` ցանկացած մարդ, ով ղեկին է նստում, հնարավոր է, որ հայտնվի նման իրավիճակում, անգամ եթե ղեկին չենք նստում, բոլորս ունենք լիքը հարազատ մարդիկ, ովքեր վարորդ են, ու ոչ մեկ ապահովագրված չէ նման անցանկալի հետևանքներից: Մեքենան մեխանիզմ է, որը ցանկացած պահի կարող է անսարքություն ունենալ կամ այլ պատճառներով վթարվել: Անկախ նրանից՝ Անի Երանյան դերասանուհուն կամ մարդուն սիրում եք, թե՝ ոչ, նման վերաբերմունքն անթույլատրելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել