Այսօր ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ միջազգային օրն է.. ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ և ոչ ուսխորհուրդների... Անձամբ ինձ համար ՈՒՍԱՆՈՂԸ միշտ ասոցացվել է նոր և ստեղծագործ մտքերի և գործունեության հետ, որոնք ապահովում են տվյալ երկրի առաջընթացն ու զարգացումը, այլ ոչ թե սեփական մտքերն ու գործունեությունը գործող իշխանության արժեհամակարգին ու աշխարհայացքին համապատասխանեցնելով` սեփական «կարիերան» ու աճը ապահովելու հետ... Թքած ունեմ նման ուսանողի վրա...
Ցավոք, մեզ մոտ այսօր ուսանողության մի ստվար զանգված գործում է հենց այդ սկզբունքով` որպես իր նպատակների իրականացման հարթակ դիտարկելով ուսխորհուրդներն ու այլ ուսանողական կազմակերպությունները... Մեր երիտպաշտոնյաներից շատերը հենց ուսանողական տարիներին են սկել «վերևների» հետ սերտաճումը, ուստի համարում եմ, որ նրանք ուսանողական կյանք չեն ունեցել կամ ՈՒՍԱՆՈՂ չեն եղել... ու բոլոր նրանց նմանները, որոնց համար այդ տեսակը այսօր էտալոն ա:
Շնորհավորում եմ ԻՐԱԿԱՆ, ԱԶԱՏ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒՍԱՆՈՂԻՆ... էսօր հենց ՁԵՐ օրն ա... Շարունակեք նույն ոգով, դուք եք մեր ապագան:
Հ.Գ. Արցախյան գոյամարտի տարիներին բազմաթիվ ուսանող տղերք կամավոր կերպով գնացին ճակատ, և շատերը զոհվեցին մարտի դաշտում... Նրանք իրենց ուսանողական տարիները նվիրեցին մեր գոյամարտին և անկախության կերտմանը... ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՁԵԶ, ՏՂԵՐՔ... ՀԵՆՑ ԴՈՒՔ ԵՔ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՏԵՍԱԿՆ ՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ... Հենց ձեր կերպարով պետք ա սնվի այսօրվա ՈՒՍԱՆՈՂԸ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել