Ի՞նչ անեմ – մի կասկա՞ծ, թե՞ երկվություն խլրտում է մեջս:
Երբ գրասեղանիս ծփում է հայ ինքնությունը – ավանդությունը, առասպելը, հերոսավեպը, օրհնանքը…, և ստեղծվում է Նոր Հայաստանի կրթությունը՝ ես անվրեպ գործի եմ: Ճիշտ գործի եմ: Կերտվում է Հայք Պետությունը:
Գնում ես հանրահավաք, հայ զանգվածի վերելքի ժամն է, բայց մի քանի օր անց դաշտը խեղվում է: Երիտասարդը կրթություն չունի, ավագը չունի: Իշխանությունը քինախնդիր է: Կայսրությունը մեռած չէ: Երկիրն անտիրական է: Նոր աղետների սպասում: Բայց չէ՞ որ Հայկական Պետության ստեղծման Գիրը ձեռքիս է: Հազար տարի չի ունեցել: Գնա՞մ, բարձրանա՞մ հարթակ: Դա իմ գո՞րծն է: Մարմինս 70 տարվա սահմանագծին է մոտենում, ցավում է – է՛, ի՞նչ անեմ, որ հոգիս քսան տարեկանի է:
Ամենատես Գնահատողը սրտիս խորքից ասում է՝ «Չգանգատվես, այդ ամենը Իմ Ստեղծագործությունն է»: Ամաչեցի: Երկվությունը ցնդեց: Բոլոր ճանապարհները մարդու համար են: