ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կայքէջում այսպիսի տեքստ է տեղադրված և լուսանկարներ։ 
«Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանն այցելեց ԼՂՀ սահմանամերձ դիրքերում իրենց պարտքը պատվով կատարող ժամկետային զինծառայողներին, որի ընթացքում ծանոթացավ նրանց առօրյային, կենցաղային պայմաններին և զրուցեց հետաքրքող հարցերի շուրջ...»
Բանակում չծառայած ղարաբաղցի Արսեն Միքայելյանը լավ կլիներ՝ ոչ թե ծանոթանար զինծառայողների կենցաղին, այլ անցներ ծառայության, մանավանդ որ զինվորական համազգեստ էր հագին։ Պաշտպանության նախարարությանն առաջարկում եմ դիրքերում նկարվող պաշտոնյաներից, գործարարներից մեծ գումար գանձել, իսկ եթե բանակում չեն ծառայել, մեկ ամիս էլ պահել առաջնագծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել