Այն համակարգային փոփոխությունները, որոնց մասին, իրար հերթ չտալով, տարբեր ուժեր խոսում էին, այսօր եթե տեղի ունենա հանրաքվե, և հանրաքվեի արդյունքում մեր հասարակությունն «այո» ասի, մենք կունենանք այդ փոփոխությունները:
Սահմանադրության նախագիծը և կառավարման խորհրդարանական մոդելի անցման հեռանկարը խիստ անհանգստացրել է շատ քաղաքական ուժերի։ Մերօրյա քաղաքական աութսայդերները փորձելու են միավորվել, մտնել այս կամ այն կուսակցության շարքերը։ Չի բացառվում, որ, օրինակ, շատ ՀԱԿ-ականներ հնարավոր ու անհնար ամեն ինչ անեն՝ անդամագրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ, ասենք, փորձեն բարիդրացիական հարաբերություններ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ։
Հ.Գ.- Արդեն 5-6 օր է՝ հրապարակվել է սահմանադրության նախագիծը։ Փաստ է, որ այս օրերի ընթացքում ընդդիմախոսների կողմից փաստաթղթի վերաբերյալ լուրջ, ծանրակշիռ մասնագիտական հակափաստարկ կամ առաջարկ չի հնչել։