Աշուն է …Օրերը ցրտում են... Դիմացից գալիս է մի մայրիկ` հինգ-վեց տարեկան աղջկա հետ: Մայրիկը թխահեր է, բայց աղջիկը – աչքերը կապույտ, մազերը ոսկեգույն, մի իսկական սլավոնուհի: Չքնա՜ղ սլավոնուհի, ի՞նչ գենետիկ խաղով Հայկական բարձրավանդակ ես եկել: Թե՞ գենդ կարոտել էր արիական հայրենիքիդ…
Օրերը ցրտում են... Չորս տարի առաջ այս օրը մեր զինվորը ավարտեց ծառայությունը: նրա ճանապարհը դեպի ծառայություն անցնում էր իմ մանկության միջով: Այդ բնակավայրը թուրքերը Բասարգեչար են ասել` “կոխիր- անցիր”: Չենք վրդովվում քոչվորի դեմ, նա մեզ սովորեցնում է – եթե “կոխիր-անցիր”, ապա մեր անգիտությունը, դարերի մեր խեղճությունը – և լինել արի, լինել հաղթական:
Կըզլ-վանք – Կարմիր վանք, - այսպես էր կոչվում վանքը, որ ամեն առավոտ տեսնում էի հեռվում – ավելի ճիշտ – նրա դարավոր ծառերը… Չենք վրդովվում քոչվորի դեմ, որ այսպես է կոչել Մաքենիսը` IX-րդ դարի կոթողը: Այդպիսի վսեմ ու պարզ խաչքարեր ուրիշ տեղ չեմ տեսել, միայն մեկ հատ` Մայր Տաճարի բակում: Վսեմ պարզություն:
Մենք վերակոչում են մեր սրբատեղերը, բայց սա մեզ քիչ կօգնի: Պետք է նորացնենք ու փոխենք մեր Միտքը, Մտածումը: ՄԻՏՔԸ ԱՐԱՐՉԻ ԳՈՐԾԻՔՆ Է – Կենդանի Արարած, Անմահ Նյութ… Մենք կարող են փոխել մեր աշխարհը – ավելի վառ դարձնել մեր գարունը և ավելի քաղցր` մեր աշունը: ՄՏՔԻ միջոցով:
Հենց նոր նայեցի – ճապոնացի հետազոտողի գիտափորձը. վերցրել է երեք ապակե սրվակ` մեջը բրինձ, վրան ջուր ավելացրած: Մեկ ամիս շարունակ ամեն օր առաջին սրվակին ասել է` “շնորհակալություն”, երկրորդին ասել է` “դու հիմար ես”, իսկ երրորդին ոչինչ չի ասել: Մեկ ամիս անց` առաջինում բրինձը խմորվել է, ջուրը դարձել է ոսկեգույն ու բուրավետ, երկրորդում` բրինձը մգացել, իսկ ջուրը սկսել է գարշահոտ արձակել: Երրորդում` ուղակի սևացել ու նեխել է:
Միտքը` Արարչության Գործիքը: Մտքով քաղցրացնենք մեր Երկիրը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3471211519535
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել