Ի՞նչ անել, որ աշխատակիցները հաճույքով ժամանեն աշխատանքի և չուշանան ժամը 9.00-ից: Այս թեման շատ գործարարների է անհանգստացնում, քանի որ ոչ բոլորն են հաճույքով ժամը 9.00-ին ներկայանում աշխատանքի: Որպես կանոն՝ հայ ղեկավարները այս կերպ են վերաբերվում ուշացման երևույթին՝ բացատրական գրել – տուգանք – աշխատանքից հեռացում: Բայց խոստովանեմ, որ ավելի լավ մեթոդ գոյություն ունի:
Եթե այցելեք Boeing ընկերություն, ապա կտեսնեք, որ աշխատակիցներն անցակետի մոտ ստանում են հատուկ կտրոններ, որոնք իրականում լոտո են: Այո, աշխատակիցը լոտո է ստանում այն ժամանակ, երբ գալիս է աշխատանքի ճիշտ ժամանակին: Բնական է, որ ինչքան հաճախ է ճիշտ ժամանակին այցելում աշխատանքի, այնքան ավելի շատ լոտո է ստանում և ամսվա վերջում մասնակցում խաղարկության: Որպես նվեր խաղարկվում է հիմնականում կենցաղային տեխնիկա: Այն պահից, երբ այս համակարգը ներդրվեց, գործարանում ուշացումները կրճատվեցին շուրջ 70%-ով:
Մենք նույնպես ունենք մեծ ընկերություններ, որոնք հիմնականում տուգանում են ուշացողներին: Միգուցե ավելի հետաքրքի՞ր մեթոդ կիրառեն: