Հայե՛ր, լուրջ վտանգ է սպառնում ձեր պրոֆիլներին...
Ով գոնե մի անգամ իր պատին չի ցիտել Գարեգին Նժդեհի մտքերից, պրոֆիլը քոքահան է արվում, օգտատերին էլ որպես ազգի դավաճան Գարեգին Նժդեհի հրապարակում վառում են: Էն հրապարակում էլի, որ իրա անունով ա, բայց ինքը չկա: Ու քանի որ ես Նժդեհին լավ ծանոթ չեմ և կապիկություն չեմ արել, մատի փաթաթան չեմ սարքել նրա ամեն մի ասած բառը՝ առանց լավ գիտության, ինձ բոնուս ա եկել: Ես կարող եմ հանգիստ գնալ քնել, առանց գրելու «Բարի գիշեր, իմ փառապանծ ազգ»:
Հ.Գ. Եղե՛ք անկեղծ, copy-paste արած ցիտատները, որոնց ծանրությունից նստել է ձեր պատի հիմքը, դեռ չի ասում, որ դուք ինտելեկտուալ եք, հայրենասեր ու սրտացավ ազգի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել