Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը «բռնվել» է: Պարզվում է, նա տարիներ շարունակ գողականներին դիվանագիտական պետհամարանիշներ է բաժանել: Եվ այսօր նրան մեղադրում են:
Դեռ հստակ չէ, արդյո՞ք Անդրանիկ Մանուկյանն իրոք նման բան է արել: Բայց հստակ է, որ նրան մեղադրել չի կարելի, քանզի մեղադրողները հայեր են, որոնք կանեին նույն բանը: Ես էլ եմ հայ, և եթե դեսպան աշխատեմ, և մտերիմս ինձ խնդրի օգնել նրան դիվանագիտական պետհամարանիշով, անպայման կանեմ դա: Իսկ ինձ անպայման կխնդրեն այդ մասին, քանզի ես էլ եմ հայ ու ունեմ բազում ընկերներ այսպես կոչված «գողական» աշխարհից: Հետևաբար, չի կարելի դեսպան նշանակել ոչ ինձ, ոչ Անդրանիկ Մանուկյանին, բայց դրանից առաջ չէր կարելի հայերին սեփական պետություն ունենալ, որպեսզի դեսպան նշանակելու անհրաժեշտություն չլինի: Այս է ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել