Esem.am-ը գրում է.
Երգչուհի Սյուզի Մելիքյանն օրեր առաջ դարձավ 28 տարեկան: Թեև նա չէր ցանկանում, որ այս տարի լուսաբանվեր իր ծննդյան տոնը, սակայն, ESem.am-ին որոշ բաներ փոխանցեց:
Պարզվում է` երգչուհին մի քանի օր է` ծնունդ է նշում. սկզբում՝ հարազատներով, ընտանիքներով, իսկ երեկ էլ` ընկերուհիներով «աղջկական» ծնունդ են արել:
Ըստ Սյուզիի՝ տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ խոսքեր է ստացել նաև իր երկրպագուներից, ինչը շատ հաճելի է:
«Միայն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են, հավատարիմ են, իմ լավն են միշտ կամենում»,- ասաց երգչուհին:
Սյուզին նշեց, որ առհասարակ ծննդյան օրերին նորմալ տրամադրություն է ունենում, թեև, նրա խոսքով, մեկ տարով մեծանալն այնքան էլ լավ չէ: «Բայց կյանքը քեզ տրվել է հենց այդ օրը, դրա համար էլ պիտի փորձես հնարավորինս երջանիկ ու շնորհակալ լինել և նշել այդ օրը»,- նկատեց Սյուզին: Նա, բացի շնորհավորքանքներից, նաև բազմաթիվ բարեմաղթանքներ է ստացել:
Իսկ ստացած նվերներից երգչուհին առանձնացրեց բազմաթիվ օծանելիքները և տան համար նախատեսված պարագաները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ