Newsline.am-ը գրում է.

ԵՄ-ն հավանություն է տվել Հունաստանին 7.2 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու որոշումը, ինչն այդ երկրին կօգնի առաջիկա վճարումների հետ կապված խուսափել դեֆոլտից, ինչպես նաև դիմանալ մինչև Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի տրամադրումը:

Ըստ Bloomberg գործակալության, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբորսվկիսը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը հավանության է արժանացել ԵՄ-ի անդամ 28 երկրի կողմից և Հունաստանին կօգնի խուսափել սրընթաց դեֆոլտից: Նա հավելել է, որ Հունաստանն այդ գումարն արդեն երկուշաբթի կստանա:

Հունաստանն այդ գումարից 3.5 միլիարդ եվրոն ուղղելու է Եվրոպական կենտրոնական բանկին ունեցած պարտքի մի մասի մարմանը: Այնուհետև մարելու է ԱՄՀ-ի հանդեպ ունեցած ուշացած պարտքի մի մասը: Իսկ մնացած գումարը Հունաստանի իշխանություններին կօգնի դիմանալ` մինչև օգնության երրորդ փաթեթի տրամադրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել