ՅՈՒՆԵՍԿՕ-ն (United Nations Educational, Scientific and Cultural Organization — UNESCO) ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպություն է, որն ստեղծվել է 1945-ի նոյեմբերի 16-ին Լոնդոնում 37 պետությունների կառավարությունների կողմից:
ՄԱԿ-ի կողմից տվյալ մասնագիտացված կառույցի ստեղծման նպատակն է. «Կրթության, գիտության և մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնման ճանապարհով նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել համընդհանուր հարգանքը արդարության, օրինականության և մարդու իրավունքի նկատմամբ»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում: Ներկայումս կառույցն իր մեջ ընդգրկում է 191 անդամ պետություն և 6 համագործակցող անդամ երկրներ: Այդ կառույցի խնդիրները չեն սահմանափակվում դպրոցների կառուցմամբ, պատերազմող երկրներում և գիտական բացահայտումների հրապարակմամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր նոր գաղափարների և մոտեցումների համար յուրօրինակ լաբորատորիա է, որոնք հիմք են ծառայում միջազգային նորմատիվ փաստաթղթերով էթիկական ոլորտի խնդիրների լուծմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն միաժամանակ տեղեկատվություն և գիտելիք է տարածում՝ օգնելով անդամ երկրներին զարգացնել հասարակության ներուժը գործունեության ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, այսպես կոչված, «մարդկային գործոնը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է նաև միջազգային երկխոսություն հաստատելու ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/442046219186220
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել