Mediamonitor.am-ը գրում է.
Գալապագոս էկվադորյան կղզեխումբը գլխավորել է աշխարհի ամենագեղատեսիլ և զբոսաշրջիկների համար հետաքրքիր կղզիների վարկանիշային աղյուսակը: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը` հղում անելով ճանապարհորդությունների մասին Travel+Leisure ամերիկյան ամսագրի ընթերցողների քվեարկությանը:
Ըստ հարցման արդյունքների հրատարակությունը կազմել է ամենագրավիչ կղզիների թոփ տասնյակը: Բացի Գալապագոսից առաջատարների եռյակում են հայտնվել ինդոնեզական Բալի կղզին և Հնդկական օվկիանոսում գտնվող Մալդիվյան Հանրապետությունը: Նրանց հետևում են ավստրալական Թասմանիա կղզին և հունական Սանտորինին:
Վեցերորդ հորիզոնականում է գտնվում Մուրեան, յոթերորդ և ութերորդ հորիզոնականում են Հավայան Մաուի և Կաուաի կղզիները: Իներորդ տեղը զբաղեցրել են Ավստրալիայի Մեծ Բարիերային խութը և Մալթայի Հանրապետությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ