Բաղրամյան պողոտայում 2 շաբաթ ժողովրդի առջև ցուցադրաբար գնալ-գալուց հետո և ուշադրության չարժանանալուց հետո Անդրիաս Ղուկասյանը հիմա էլ նոր նախաձեռնության անդամ է դարձել, որը կրում է «ոտքի կանգնիր»  անվանումը։ Այդ թիմում է նաև ժառանգական Դավիթ Սանասարյանը, ով բոլորովին վերջերս մեկ քայլ առաջ տունտունիկից հետո բերման ենթարկվեց։ 
Թե «մեկ քայլ առաջ»  արտահայտությունը, թե «ոտքի կանգնիր»  արտահայտությունն իմն են եղել դեռ շատ առաջ։ «Միշտ մեկ քայլ առաջ» առաջաբանով վարում էի Երիտասարդ քաղաքականություն հաղորդումը, իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում թռուցիկներ բաժանեցի հետևյալ տեքստով՝ ՄԻ ՎԱԽԵՑԻՐ, ԲԱՐՁՐԱՑՐՈՒ ԳԼՈՒԽԴ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻՐ, ՄԻ ԼՌԻՐ, ՊԱՀԱՆՋԻՐ․․․
ՄԻԱՑԻՐ․․․
Հիմա, տղաներ, եկել եք, կանգնել եք, Անի Զախարյանի խոսքերն եք արտաբերում՝ ներկայացնելով որպես ձերը։ Ազնիվ չի առաջին հերթին, և եթե մի նախաձեռնություն բառացի կրկնում է մեկ այլ նախաձեռնությանը, ապա այն նոր ասելիք և անելիք չունի տալու հասարակությանը։ Բացի այդ՝ ի՞նչ ես արել երկրիդ համար այս տարիների ընթացքում, Անդրիաս Ղուկասյան, երբ Հայաստանն ապրեց իր հետընթացի ամենաողբերգական ժամանակաշրջանը, որ հիմա նորից եկել ես հող ես նախապատրաստում նախագահականում առաջադրվելու համար։ Ես դեմ եմ նման մարդկանց նմանօրինակ հավակնություններին և չեմ կարող երբեք հավատալ այն մարդկանց, ովքեր ձեռքերը ծալած 10 տարի կարող են հանգիստ հետևել հայրենիքի կործանմանը, հետո գալ, նախագահի թեկնածություն դնել։ Դրսևորվել, խնդրեմ, բայց նախագահի թեկնածության մասին մոռացիր, Անդրիաս, քանզի դու ոչինչ չես արել, որպեսզի հավակնես երկիր ղեկավարելու լուրջ առաքելությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել