«Հեյ, ո՞վ կա ...» Վիլյամ Սարոյան
Աղջիկ- Կարծում ես՝ ավելի բախտավո՞ր կլինես, եթե ես քեզ հետ լինեմ:
Տղա- Իհարկե: Մի՞թե լավ բան է անվերջ թրևել փողոցներում և սրան-նրան մտիկ տալ: Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե՛ ձմռանը, երբ ցուրտ է, թե՛ գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե՛ ամռանը, երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչև գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ, իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…
…Աղջիկ – Վախենո՞ւմ ես:
Տղա – Իհարկե, վախենում եմ: Ոչինչ այնքան չի վախեցնում մարդուն, որքան չիմանալը, թե ինչ է սպասում իրեն: Կարելի է վիճել մարդկանց հետ, որոնք հիմար չեն, բայց անմտություն է վիճել հիմարների հետ: Նրանք անվերջ իրենցն են պնդում և ոչ մի բան չեն ուզում հասկանալ: Ինձ այստեղից դուրս հանիր…
…Տղա – Սպասիր:
Աղջիկ – Ի՞նչ կա:
Տղա – Տուր ձեռքդ: Մահու չափ վախենում եմ:
Աղջիկ – Ես նույնպես:
Տղա – Վախենում եմ, որ ոչ ոք այլևս չի հայտնվելու Աստծո կողմից մոռացված ավերակ այս քաղաքում և չի գտնելու քեզ: Վախենում եմ, որ դու կվարժվես շրջապատիդ և կհաշտվես ամեն բանի հետ: Վախենում եմ, որ այլևս երբեք չես ընկնի Սան-Ֆրանցիսկո և չես հարկադրի, որ մարդիկ շուռ գալով նայեն քեզ…
…Էյ, ո՞վ կա այդտեղ: Էյ, ո՞վ կա այդտեղ: Էյ, ո՞վ կա այդտեղ: Գոնե մեկնումեկը ..