ՖԲ -ում ովքեր ասես չկան: Դատողությամբ հավասարակշռվածից մինչև խանգարվածը: Մեկը երդվել է հեղափոխական լինել, մյուսը երդվել է "պայքար, պայքար մինչև վերջ"՝ նաֆթալինով համեմված լոզունգը, հայհոյանքներով, քննադատություններով շաղաղված, մյուսը մեկ թեմա ունի՝ սեվացնել Հայրենիքը և քարոզել թէ "երկիրը երկիր չէ", ինչու չէ, նաև գոյություն ունեն "քառակուսի գլուխ", եռանկյուն հորիզոններով, երևակայական աշխարհով տառապող, բացասական համոզմունքներ քարոզող, թունդ կուսակցական "բայղուշներ: Իսկ ես ասում եմ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ և ՀԱՅ ԱԶԳԸ 5000 տարի գոյատևել է և դեռ 5000 տարի ապրելու է ձեզ հետ և կամ առանց ձեզ: Հերիք է աննորմալ, անդաստիարակ և թերի հայրենասիրությունը աջ ու ձախ "սվաղեք": Երազ ունեցեք, այն էլ մեծ ԵՐԱԶ, հետևողական, հեռու նայող, և լրջորեն հետապնդեք ձեր երազները վաղվա, հաջորդ սերունդների և ավելի հզոր Հայաստանի համար: Ասե՞մ ձեզ իմ երազը...Աշխարհի հայերը հաստատվեն Հայաստանում: Աշխարհի բոլոր հայ երիտասարդները կամավոր ծառայեն հայոց բանակում: Իսկ 7 դրամանոց կամ 100 դրամանոց ակցիաները և գրանտակերների ախմախությունները կամ անհատապաշտությունները իմ հոգս չեն: Ամեն մի հայ գաղափարի, մեծ իդեալների երազող պետք է լինի, միայն թէ որ մենք ունենանք վաղվա հզոր Հայրենիքը և հզոր հայությունը՝ հավերժական: Խելք հավաքել է պետք: Մեծ գործերի մասին երազող և իրականացնող դառնալ է պետք, մանրուքներով մի զբաղվեք, վերջ տվեք եսասիրության, համոզվեք՝ այսօրվա ձեր տանջանքը, զրկանքը վաղը հաջորդ սերունդների ավելի լավ կյանքի գրավականն է: Եղբայրք, ես, դու կմեռնենք, կերթանք, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԵՐԺ Է:
Հ.Գ. Ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք խոսեք, արտահայտվեք, միայն թե մեր ազգի թիվը շատացրեք, Հայաստանը հզորացրեք և հավերժացրեք: