Քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը մաշկի քաղցկեղն է։ Դրա բոլոր տեսակները չէ, որ մահացու են, սակայն մելանոման դրա ամենավտանգավոր տեսակներից մեկն է։ Եթե մելանոման հիվանդության զարգացման վաղ շրջանում չհայտնաբերվի, ապա այն կարող է մահացու ելք ունենալ։

Խալերի տեսակը հասկանալու համար կօգնի ախտորոշման այս պարզ միջոցը։

♦ Անհամաչափություն

Եթե խալի մի կեսը մյուսից տարբերվում է իր ձևով, դա կարող է հուշել, որ խալն իրենից իրականում կարցինոմա է ներկայացնում։

♦ Ձև

Եթե խալի ձևն անhարթ է կամ ոչ հստակ ուրվագիծ ունի, դա կարող է մելանոմայի նշան լինել։

♦ Գույն

Չափազանց մուգ խալերը կամ անհամաչափ գունավորում ունեցող խալերը կարող են հուշել հիվանդության առկայության մասին։

♦ Տրամագիծ

Եթե խալի տրամագիծն անցնում է սովորական մատիտի տրամագծի չափը, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրան, չնայած մելանոմաները լինում են նաև փոքր չափերի։

♦ Փոփոխություններ

Խալը, որը փոխում է իր չափը, ձևը կամ գույնը, անկասկած պետք է հետազոտվի։
Եթե դուք ստուգել եք ձեր խալերը, սակայն դեռևս չեք կարողանում հասկանալ՝ արդյո՞ք դրանք վտանգավոր են, թե՝ ոչ, ավելի լավ է բժշկի դիմել։

Ձախից ներկայացված են լուսանկարներ, որոնցում պատկերված է մելանոմա, իսկ աջից՝ սովորական խալեր։ Ինչևէ, կասկածի դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել։

Պրոֆիլակտիկայի և ճիշտ ժամանակին խնդիրների հայտնաբերման համար խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ինքնահետազոտվել։ Գրի առեք ձեր մաշկի խալերի նկարագրությունները և մանրակրկտորեն հետազոտեք ձեզ, երբ նոր խալեր կհայտնվեն։

Քաղցկեղը ժամանակին հայտնաբերելը կարող է օգնել ազատվել հիվանդությունից մինչև դրա տարածվելը։ Շատ դեպքերում մելանոմայի պատճառն ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք արտազատվում են արեգակից։ Ճառագայթմանը ենթակա են հատկապես մաշկի բաց գույն ունեցող մարդիկ, չնայած մաշկի յուրաքանչյուր տեսակ կարող է հիվանդանալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Ձեր մաշկն առողջ պահեք և արևապաշտպան քսուկ օգտագործեք, մարմինը ծածկեք հագուստով, արևային ակնոցներ կրեք և ժամանակին հետազոտեք ձեր մարմինը։ Առո՛ղջ եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել