Newsline.am-ը գրում է.

Հունաստանի ներքին գործերի նախարար Նիկոս Վուցիսը հայտարարել է, որ երկրում վաղաժամ ընտրությունները կարող են անցկացվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին. «Լիովին հավանական է, որ ընտրությունները անցկացվեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին` կախված իրադարձությունների զարգացումից»: Տեղեկացնում է Reuters-ը: 

Հուլիսի 5-ին Հունաստանում անցկացված հանրաքվեի ժամանակ ընտրողները մերժեցին կրճատումներ անցկացնելու դիմաց երկրի արտաքին ֆինանսավորման շարունակման վերաբերյալ ԵՄ-ի վարկատուների առաջարկները: Հունաստանի կառավարությունը վարկատուներին ներկայացրել է բարեփոխումների ծրագիր, որն անհրաժեշտ է համաձայնագրի կնքման համար:

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ ազգային միասնության կառավարություն ստեղծել նրանց հետ, ովքեր քվեարկել են վերջնագրի օգտին, և քվեարկության ժամանակ կառավարական դաշինքից ու խորհրդարանական մեծամասնությունից կախված կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը: Ավելի վաղ նույնպես հաղորդվել էր, որ ընտրություններ կարող են ըստ ամենայնի անցկացվել զբոսաշրջային սեզոնի ավարտին` աշնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել