Խոսելով ներկայումս գործող Սահմանադրության մասին՝ կարելի է փաստել, որ այն լի է թերություններով: Այդ թերությունների հիմնական մասը կախված է իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատման և զսպիչների ու հակակշիռների ոչ լիակատար մեխանիզմների բացակայության հետ: Այսինքն` Սահմանադրության մեջ չկան հստակ դրութներ, որոնք բացառեն երկրի ողջ իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի կամ խմբավորման ձեռքում:
Այս ամենից կարելի էր հետևություն անել, որ, հաշվի առնելով իշխանության մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացման կործանարար փորձը, անհրաժեշտ էր «բարեփոխված» Սահմանադրության մեջ ձևավորել այնպիսի խստագույն դրույթներ, որոնք բացառեին իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում: Սակայն, բանական տրամաբությանը հակառակ, ներկայացված «բարեփոխումները» ոչ թե բացառում են միակենտրոն իշխանության ձևավորումն, այլև օրենքի ուժով պարտադիր են դարձնում միակենտրոն իշխանության ձևավորումը:
Այս հանգամանքը, միանշանակ, կարող է առաջացնել ավելի ավտորիտար իշխանական ռեժիմ, որը ինքնին հակասում է սահմանադրական կարևորագույն դրույթին, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ոչ. նոր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանելու է մեկ կուսակցության, իսկ այդ կուսակցության անունը ոչ ոքի համար գաղտնիք չէ, ինչպես գաղտնիք չէ այդ կուսակցության կառավարման դաժան հետևանքները ՀՀ համար:
Հ.Գ. - Ես ոչ եմ ասում Սահմանադրական չարեփոխումներին: Էլ ովքե՞ր են համակարծիք ինձ հետ։