Հուլիսի 17-ին նշվում է Արդարադատության միջազգային օրը: Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի 120 երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացվեց 60 պետությունների կողմից:
Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր:
Այնուհետև փոխվեց օրվա անվանումը: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր:
Նշենք` այդ օրը թեև ներառված չէ Հայաստանի պաշտոնական տոնացույցում և հատուկ չի նշվում, սակայն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում 2009թ. հունիսի 10-ին կատարվել է լրացում, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև միջազգային օրեր: