Եվ այսպես, արձանագրենք. եվրոգավաթների 2-րդ փուլի 1-ին հանդիպումներում մեր 3 ակումբները պարտություն կրեցին, եթե «Փյունիկի» և «Ալաշկերտի» հարցերը պարզ են 99 տոկոսով նրանք դուրս են մնացել մրցափուլից, ապա «Շիրակը» պատասխան խաղից առաջ 50 տոկոսով պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Վերոհիշյալ հանդիպումների մասին չեմ կարող ոչինչ ասել, որովհետև չեմ դիտել, իսկ այլոց մեկնաբանություններով որևէ կարծիք ասել ճիշտ չէ: Իսկ ահա «Շիրակի» շվեդական հանդիպումը որոշակի մտորումների է բերում: Նորից պետք է նշեմ մեր տղաները, ակումբները հոգեբանորեն բոլորովին պատրաստ չեն միջազգային հանդիպումների, շիրակցիներն ընդհանուր առմամբ վատ հանդիպում անցկացրեցին, նույնիսկ եթե նրանք պարտվեին նվազագույն հաշվով, ամբողջ խաղը պաշտպանությամբ անցկացնելն ամենևին արդարացված չէր, «ԱԻԿ»-ը նույնպես բարձակարգ խաղ ցույց չտվեց, բայց այդ ՕԳԳ նրանց մոտ մի քանի անգամ բարձր էր, արագություն, խոտանի նվազ տոկոս, արագ գրոհների կազմակերպում, ահա նրանց առավելությունը, իսկ մերոնց կարգի ցածր լինելն ակնհայտ էր, միայն Ժան Ժակ Բուգուիի անցումներով չես կարող հրաշք գործել: Իսկ ինչ վերաբերվում է դեղին և կարմիր քարտերի շքերթին, ապա մեղավորությունն առաջին հերթին մրցավարին էր, ով, մեղմ ասած, շատ պարագաներում օբյեկտիվ չէր, և երկրորդ՝ մեր ակումբի ավելորդ տաքարյունության արդյունքը, ի վերջո ֆուտբոլային դաշտը տղայական հարաբերություններ պարզելու տեղ չէ, պետք է զգոն և հավաք լինել և խաղով ապացուցել, որ մրցավարի սխալներն ամենևին էլ չեն կարող ճակատագրական լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել