Չգիտեմ, թե ով և ինչպես է մտածում, բայց անձամբ ես խոստում եմ տվել ու երդվել եմ, որ Հայաստանը չեմ լքելու, մեր բոլորիս հայրենիքը չեմ լքելու, ինչ էլ որ լինի...
Հայաստանը մեր տունն է, հայերիս տունը, իսկ տանը հարկավոր է խաղաղություն, բարեկեցություն և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: Հետևաբար, ամեն ջանք պետք է գործադրել, որպեսզի մեր տունը լինի այնպիսին, ինչպիսին որ հարկն է: Մեր երեխաները, մեր սերունդները պետք է ապրեն ավելի լավ Հայաստանում, ու այդ նպատակին հասնելու համար ոչինչ չպետք է խնայել: Այլ բան է, երբ մարդիկ իրենց տանը վերաբերում են իբրև հյուրանոցի, մենք ունենք տուն և ոչ հյուրանոց, ուստի տունը շենացման և հիմնովին վերանորոգման կարիք ունի, իսկ ովքեր կփորձեն վիժեցնել այդ մոտեցումը, ինչ-որ մի պահի անպայմանորեն կչեզոքացվեն, քանզի հայրենի բնօրրանն այն սրբության սրբոցն է, որը մարդուն տրված է ի վերուստ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել