Esem.am-ը գրում է.

Դերասան ամուսիններ Արթուր Գեղամյանն ու Նազիկ Բաղդասարյանը երեկ նշել են իրենց որդու` Դանիելի 2-ամյակը: Ամուսինները փոքրիկի համար իսկական տոն են կազմակերպել մանկական ժամանցի կենտրոններից մեկում, որտեղ հավաքվել են իրենց ծանոթ, հարազատ բոլոր մամաները` փոքրիկների հետ: Երիտասարդ մայրիկ Նազիկը Esem.am-ի հետ զրույցում նշեց, որ որդին ծննդյան օրը շատ երջանիկ է իրեն զգացել:

Նազիկի մտահղացմամբ` ծննդյան տոնի թեմատիկա է ընտրել Մինիոնները, որոնց փոքրիկ Դանիելը շատ է սիրում: «Տորթը, քաղցրավենիքի սեղանն ու ամեն բան Մինիոններին էր հիշեցնում. նույնսիկ մեծ էկրանների վրա նրանց մուլտերն էին միացրած»,- մանրամասնեց մայրիկը՝ փոխանցելով նաև, որ անգամ Դանիելի «բաբոչկան» է Մինիոնով եղել :)

Իր ծննդյան տարեդարձի տորթի մոմերը փչելու համար փոքրիկ Դանելը տանը փորձեր է արել մայրիկի հետ :) «Ասել էի, որ քո ծննդյան օրն է, պետք է տորթի մոմերը փչես, երբ որ Happy Birthday երգը հնչի. հենց լսում էր այդ երաժշտությւոնը, ուզում էր մոմ փչել :)»,- պատմեց նա:

Դանիելի ու մյուս փոքրիկների համար մայրիկը նաև մուլտհերոսների էր հրավիրել, որոնց տեսնելուն պես շատ է ուրախացել: «Անչափ շատ էր ուրախացել Դանին՝ գոռում էր, պարում,- ասաց Նազիկը` ավելացնելով,- մինիոնների գրկից չէր իջնում, նայում էր, ուսումնասիրում»:

Նազիկի ընկերներից մեկն անակնկալ է մատուցել նրանց ու փոքրիկի լուսանկարներով շապիկ հագած՝ բազմաթիվ քաղցրավենիքներ է նվիրել` Դանիելի նկարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել