Գլամուրային անձանց մասին էսօր շատերն են խոսում ու գրում, բայց դե ինչքան խոսես, խոսվում ա։
Նախ՝ գլամուրային աղջիկներն ու տղաները ակումբային ու փաբային կյանքի անդավաճան ուղեկիցներ են: Ընդ որում ցանկացած փաբի, կլուբի, ռեստորանի կամ կաֆեի այցելությունը պարտադիր ուղեկցվում է check in-ով: Գլամուրային աղջիկը պարտադիր ունենում ա բարձր կաբլուկներով ոտնաթաթերի նկար, որը սովորաբար վերնագրված է ինչ-որ խոհափիլիսոփայական վերնագրով, օրինակ` женские ножки созданы не для того, чтобы они бегали за кем-то а чтобы их целовали: Գլամուրային աղջիկը պարտադիր նկարում ու սոցցանցերում տեղադրում ա իր նախաճաշը կամ ճաշը, որը հիմնականում իրենից սուշի ա ներկայացնում: Նկարների մեջ պարտադիր պետք ա լինի մեքենայի մեջ փոխանցման տուփի մոտ տղայի և աղջկա` իրար բռնած ձեռքեր՝ վերնագրված մոտավորապես էսպես` love is life կամ together forever: Դե բնականաբար պետք է լինեն ծովի ափին նստած միայնակ աղջկա, ինչպես նաև #saveKesab ու armenian genocide 1915 թեմատիկայով նկարներ: Ու ամենակարևորը` գլամուրային աղջիկը պետք ա սաղ օրը Դալմայում կամ Երևան մոլլում check-in լինի ընկերուհու հետ ու օրվա վերջում առևտրի փաթեթները դնի սոցցանցեր ու գրի՝ shopping!! Հայելու դիմաց նկարվելու համար նախատեսված iphone 5-ը դարձել ա արդեն iphone 6: Դե բադակտուց դեմքեր ընդունելը, խմբակային սելֆիներն էլ արդեն գլամուրի մենաշնորհ չեն վաղուց: Թվարկելու դեռ շատ բաներ կան, բայց դեռևս էսքանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10204501383363870
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել