Newsline.am-ը գրում է.

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը որակել է որպես «ապշեցուցիչ» պատմական սխալ: Նրա խոսքերով` տվյալ գործարքը չի սահմանափակում հակաիսրայելական այնպիսի շարժումներին Իրանի աջակցության հնարավորությունը, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը և Հզբոլլահը:

Բացի այդ, նա կարծում է, որ Իրանը պահպանում է միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, և որ տնտեսական պատժամիջոցների վերացումից ստացված գումարները Իրանը ծախսելու է Իսրայելի ոչնչացման վրա:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրեն կապված չի համարում այդ համաձայնագրի հետ և իրավունք է վերապահում պաշտպանել իրեն: Նա նաև հիշեցրել է, որ հուլիսի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մասնակցել է մի շքերթի, որում այրել են ամերիկյան ու իսրայելական դրոշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել