Շատերը համաձայն են, որ բանաստեղծությունների միջոցով կարելի է արտահայտել բաներ, որ հնարավոր չէ արձակի միջոցով անել: Բանաստեղծությունները կարող են դիպչել զգայարաններին, արթնացնել երևակայությունն ու զգացմունքները: Դրանք փոխանցում են այն, ինչ զգացել են գրողները, այն ամենը, ինչ պատահել է նրանց: Ողբի գրքի վիշտը և Երգ երգոցի ուրախությունն այս ամենի ապացույցներից են: Բանաստեղծությունները նաև հիշվող են և վառ զուգորդումներ են առաջացնում: Դրանք կարող են այնպիսի իմաստ արտահայտել, որը հնարավոր չէ բառացիորեն արտահայտել, և այս ձևով մեզնից պատասխաններ են ակնկալում: Ինչպես երաժշտական ակորդը, այնպես էլ բանաստեղծությունները կարող են միանգամից տարբեր նոտաներ նվագել և այսպիսով ընթերցողին միանգամից մի քանի մարտահրավեր ներկայացնել: Բանաստեղծությունները հարմար միջոց են նկարագրելու համար Աստծուն և նրա գործը: Աստված պատասխան է պահանջում, սակայն մարդկային լեզուն երբեք չի կարող նկարագրել մեկին, որի աստվածային բնույթը և էությունը վեր են մարդկային ընկալումներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Qahana.am/photos/a.347086518732843.82767.340997979341697/802254503216040/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել