Յուրօրինակ կոշիկներ (ֆոտո)Մի քանի տող կոշիկների մասին...
«Կնոջ ինքնավստահությունը սկսվում է կոշիկներից». չգիտեմ, թե ով է ասել, բայց համոզված եմ, որ այս տողերի հեղինակը կին է եղել… 
Երբ սկսեցի մարդկանց ոտքերին ուշադրություն դարձնել, նկատեցի, որ շատերի կոշիկները «մատնիչ» ու «դավաճան» են, տեղեկացնում են տիրոջ ֆինանսական հնարավորությունների, ճաշակի, թերությունների մասին, սիրում են բամբասել. ահա թե ինչու են այդքան հաճախ կոշկակարի մոտ հայտնվում: 
Ասում են, երբ կինը ցանկանում է պարզել, թե տղամարդկանցից ով անտարբեր չէ իր նկատմամբ, նայում է, թե նրանց կոշիկների քթերն ինչ դիրքով են, ում կողմ են ուղղված: Եթե տղամարդն ուղիղ կանգնած է, անգամ չի նայում կնոջը, կոշիկները հետաքրքրությամբ զննում են նրան: 
Մարդկանց կարելի է ճանաչել իրենց կոշիկներով. աշխատող, ազնիվ, ընտանիքին նվիրված տղամարդկանց կոշիկներն այնքան հասարակ են, չխնամված, կիսամաշ, նույնիսկ մեկ չափս մեծ են լինում, բայց թանկարժեք ու նորաձև կոշիկներ կրելիս նրանք կերպարանափոխվում են, այլ մարդ դառնում...
Աղջիկներին ավելի դժվար է կոշիկների միջոցով ճանաչել. նրանց քայլվածքն անընդհատ փոփոխվում է, ինչպես կոշիկների տեսականին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել