1.Այս տարի տեղական բյուջեով նորոգվում են առավելագույն թվով փողոցներ: 2015-ին Գյումրիում նորոգված և նորոգվող փողոցների թիվն անցյալ տարվա համեմատ գրեթե եռապատկվել է: Առաջին անգամ Գյումրիում իրականացվել է երկրորդական փողոցների՝ քարե սալիկներով սալապատման ծրագիր, որը կիրառվում է առայժմ 2 փղոցում: Երկրաշարժից հետո Գյումրիի լուրջ հիմնախնդիրներից մեկը մնում են ճանապարհները, որոնց մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի: 

2. 88-ի երկրաշարժից հետո տասնամյակներ անց Գյումրին դեռ մաքրվում է տնակներից: Մոտ 4200 տնակից միայն 2.5 տարվա ընթացքում ապամոնտաժվել է շուրջ 850 տնակ: Ընդ որում, տնակներում ապրող երկրաշարժից անօթևանների կեսից ավելին բնակարաններ կամ ԲԳՎ-ներ ստացել են ավելի վաղ, բայց տնակների գերակշիռ մասը ժամանակին չի ապամոնտաժվել: 

3. Առաջին անգամ Գյումրիում իրականացվում է մանկական խաղահրապարակների տեղադրում և բազմաբնակարանների բակերի բարեկարգում: Բացի մասնավոր մի քանի դեպքերից, քաղաքում երբևէ եկրաշարժից հետո չի իրականացվել մանկական խաղահրապարակների կառուցում, այն էլ՝ տեղական բյուջեով: Միայն անցած տարի 2 տասնյակից ավելի խաղահրապարակ է տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում: Այս տարի ծրագիրը շարունկավում է, նախատեսված է մոտ մեկ տասնյակ մեծ խաղահրապարակի կառուցում: 

4. Գյումրիում կարևորագույն խնդիրներից է բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգումը, որոնք ևս երկրաշարժից մնացած հետևանքներ են: Անցած տարվանից տեղական բյուջեից գումար հատկացվեց համատիրություններին տանիքների վերականգնման համար: Շուրջ երկու տասնյակ շենքերի տանիքներ նորոգվել են անցած տարի, գրեթե նույնքան էլ նախատեսված է այս տարի: Նման ծրագիր Գյումրիում երբևէ չի իրականացվել: 

5. Առաջին անգամ Գյումրիում տեղի ունեցավ համայնքին պատկանող և ժամանակին օտարված կառույցի հետգնման և հասարակական նշանակության կենտրոնի կառուցման գործընթաց: Խոսքը Երիտասարդական պալատի մասին է, որը տեղական բյուջեով հետ է գնվել մասնավորից և այժմ վերականգնվում է, որպեսզի ծառայի որպես երիտասարդական մշակութային կենտրոն: Միաժամանակ իրականացվում է նաև այլ պատմական կառույցների վերականգնման աշխատանքներ: Շուտով Գյումրին կունենա ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ և ԱՐԽԻՎԱՑՄԱՆ, ինչպես նաև Գյուրջիևյան կենտրոններ:

6. Գյումրիում իրականացվում են սանմաքրման աննախադեպ, լայնածավալ աշխատանքներ: Առաջին անգամ քաղաքում սանմաքրում իրականացվում է ոչ թե մասնավոր կազմակերպությունների, այլ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի կողմից, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խնայել 3 անգամ ավելի շատ գումար. արդյունքում խնայողություններն ուղղվել են փողոցաշինության վրա: Աղբահանությունը Գյումրիում եղել է հրատապ խնդիրներից մեկը, քաղաքում կուտակված է եղել աննախադեպ քանակության շինարարական և կենցաղային աղբ: 
Երկրաշարժից հետո չմաքրվող Գյումրի գետակը վերջին երկու տարիներին մաքրվում է տարվա մեջ մի քանի անգամ: Այս տարի գետակի մի հատվածից հեռացվել է 200-ից ավելի մեքենաների ջարդոններ: Գյումրիում առաջին անգամ տեղական բյուջեով մաքրվել ու բարեկարգվել է զբոսայգիներից մեկը: 

Հ.Գ. Այս ամենը իրականացվում է համայքնի բյուջեով: Հանրապետության երկրորդ քաղաքի տարեկան բյուջեն կազմում է ԸՆԴԱՄԵՆԸ 3.2 մլրդ դրամ… 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել