ԸՆՏՐԱՆԻ

 Հիմա ո՞վ է հիշում, թե ինչպես եղավ, որ հայերը Երևանում սկսեցին պահպանել փողոցային երթևեկության կանոնները:

Ոչ ոք:
Մինչդեռ դա տասնամյակներ շարունակ համարվել է անլուծելի խնդիր:
Ու այդ անլուծելի խնդիրը կարգավորվեց առանց կոչերի, բռնաճնշումների:
Ազգային վերափոխումը, որը շուտով տեղի կունենա, նույն կերպ է լինելու՝ առանց հեղափոխական կոչերի ու կոշտ պայքարների: Այն գալու է որպես ուղեկցող հետևանք մեկ կամ մի քանի՝ առաջին հայացքից էական չթվացող, իրադարձությունների:
Այս տարվա մեջ արդեն երկու անգամ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ազգային վերափոխման մեկնարկի համար: Առաջինը Գյումրիի ողբերգության, երկրորդն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի օրերին Բաղրամյան պողոտայում ազգային ինքնագիտակցության զարգացման դրվագներն էին: Երկու դեպքում էլ կարևոր այդ գործընթացը շարունակություն չունեցավ ընտրանու անպատրաստվածության պատճառով:
Ժողովուրդը քանիցս նկատել է տվել, որ ունի վերափոխման ներուժ, և հիմա թիվ մեկ խնդիրը հնարավորինս շուտ այդ ընտրանու ձևավորումն է, ընտրանի, ով ճանաչում է Ազգին, տեսնում է իրականությունը և ուրվագծել է Հայության տեղն աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել