ԱՄՆ-ում McDonald`s-ի ղեկավարը լքում է իր պաշտոնն այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է ինը տարիների ընթացքում առաջին անգամ վաճառքի անկման մասին:
57-ամյա Յան Ֆիլդսը McDonald`s-ում աշխատել է 35 տարի: Նրա տեղը կզբաղեցնի Ջեֆֆ Սթրաթոնը, ով հիմա ամբողջ աշխարհում ռեստորանային ցանցի զարգացման պատասխանատուն է:
Ինչպես հայտարարել է աշխարհում խոշորագույն ռեստորանային ցանցի ներկայացուցիչը, Ֆիլդսին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է բարձրագույն ղեկավարության կողմից:
«Մենք կարծում ենք, որ եկել է ամերիկյան բիզնեսի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակը»,– հայտարարել է McDonald`s-ի մամլո քարտուղար Հայդի Բարքեր Շեքհեմը:
Նոյեմբերի 8-ին McDonald`s-ը 2003 թվականից ի վեր առաջին անգամ հաղորդել է վաճառքի ծավալների նվազման մասին:

Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել