Հա ասեցի ինձ զսպեմ, բայց չեղավ։
Հերիք չի՞ իրար վրա ցեխ լցնեք։ Իրար հետ ճամփա եք անցել, պայքարել եք, ջրցանվել ու ծեծվել եք... Հիմա բուն նպատակը մոռացած՝ իրար եք վարկաբեկում։ Ու էն էլ ինչ էժան ու աբսուրդ «փաստարկներով»:
Ասենք՝ մեկը կանգնել ասում ա՝ նախկին զինակիցս տափուկ ա, կռիս ա, դհոլ ա, որովհետև ընկերների մեջ ՀՀԿ-ականներ կան, հանրապետականների հետ տալիս-առնում ա։ Էս ապուշությունն ասում ա, հետևից էլ մի 200 հոգի էլ լայքում են։
Հա, յանի ինչ։ Իմ ընկերների մեջ էլ լիքը ՀՀԿ-ականներ կան, հետո՞։ Ու ձեզնից պակաս ազնիվ ու հայրենասեր չեն։ Քննադատություններին էլ նորմալ ու ադեկվատ են վերաբերվում, ոչ թե իրանց հետ համաձայն չեղողներին տեղում դավաճան որակում։
Ես ուրեմն ծախված եմ կամ անազնիվ, կամ էլ հայրենիքս չեմ սիրու՞մ, որ հանրապետական ընկերներ ունեմ։ Քննադատական հոդվածներ էլ չգրեմ, չէ՞, էդ նույն պատճառով։ Էդ ի՞նչ լոգիկա ա։
Թե՞ մտածում եք, որ եթե ՀՀԿ-ական ա, ուրեմն անպայման վատն ա, իրա հետ շփվողն էլ ավտոմատ փչանում ա, իսկ որ ընդդիմադիր կուսակցությանանդամ ա, ուրեմն ավտոմատ լավ մարդ ա։ Ախր Էնքաաաաան անարժան գյադեքի ցույց կտամ՝ ամենաերդվյալ ընդդիմադիր կուսակցականների մեջ։
Ընկերությունն էլ եք կուսակցականացրե՞լ։ Թե՞ վհուկների որս եք սկսել ձեր խելքով։ Բա որ մենք էլ անուղեղ զոմբիների որս սկսենք?