Newsline.am-ը գրում է.
Անգլիայի Դորսետի կոմսության տարածքում գիտնականները հայտնաբերել են տարբեր կենդանիների ոսկորներից կազմված կմախքներ: Բորմունտյան համալսարանի հետազոտողների կարծիքով դրանք քիմերներ են՝ առասպելական կենդանիներ, որոնց գլուխներն առյուծի են, մարմինները՝ այծի, պոչերը՝ օձի: Գտնված կաթնասունների կմախքների մեջ կա կովի մարմին՝ ձիու ոտքերով, երկգլխանի ոչխար, միաեղջյուր ձի՝ ցլի եղջյուրով և այլ տարօրինակ արարածներ: Ըստ երևույթին, սրանք թաղել են կելտական ցեղերը՝ մ.թ.ա. 1-ին դարում: Տարածքից պեղվել է նաև կնոջ դի, որը, ամենայն հավանականությամբ, եղել է ծիսական արարողության զոհը:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/11310.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել