«Ոչ թալանին» նախաձեռնությունը, իր առաքելությունը՝ մինչ օրս, կարծեք թե վատ չի կատարում: Չգիտեմ, թե ով կամ ովքեր են շարժման հիմնական գաղափարական հայրերը, բայց այն, որ ամեն բան՝ ծայրաստիճան կշռադատված է ու ոչ շտապողական, կարծում եմ փաստ է: Խոսքը չի վերաբերում առանձին դրվագների, անթերի ոչինչ չկա, այլ խոսքը վերաբերում է բուն գործընթացին, սկսած շարժման անվանումից՝ Ոչ թալանին, մինչև ռազմավարական քայլերը, որոնք առաջին հայացքից՝ խիստ պարզ են թվում: Եթե թերթենք նորօրյա Հայաստանի պատմությունը, ապա կտեսնենք, որ իրապես, շարժումն իր նախաձեռնություններով ու մոտեցումներով, ամբողջական ռազմավարությամբ, էականորեն տարբերվում է նախորդիվ առաջացած համանման նախաձեռնություններից: Իհարկե, չպետք է անտեսել նաև ժամանակի պահանջներն ու մարտահրավերները՝ ինչ խոսք:
Ողջունում եմ շարժման ստեղծագործ մուտեցումները և իհարկե միանում եմ դրված պահանջներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10204556422414759?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել