Որ Հայաստանում պաշտպանված չեն սպառողների իրավունքները, դա հայտնի էր վաղուց: Բացառապես րոպեներ առաջ որոշեցինք սնվել շոգեխաշած մսով (գովյադին) և մի քանի օր առաջ գնված «Էլիզա-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող արտադրանքի տարրայում հայտնաբերեցինք լաթի կտոր: Տուփի վրա նշված է, որ արտադրվել է 01.03.2012-ին և ունի 3 տարի պահպանման ժամկետ, իսկ որպես կոնտակտային համար թողնված 093-41-95-87 հեռախոսահամարին զանգահարելիս պարզվեց, որ այն գոյություն չունի: Նշված ընկերության մասին փորձեցինք տեղեկատվություն հայտնաբերել համացանցում, բայց ապարդյուն: Այս ընկերությունը չկա ոչ մի տեղ: Հիմա ո՞վ է պատասխանելու այն հարցին, թե ինչպես է այս լաթի կտորը հայտնվել մսի պահածոյի տուփում: Հարգելի համաքաղաքացիներ, զգուշացեք այս ապրանքանիշով մսի շոգեխաշված պահածոներ ուտելիս և մանրամասն ստուգեք պարունակությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=305964542851424&set=a.116661731781707.20500.100003136427710&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել