Պատասխանները տեսնելու համար նշեք հարցերի ներքևում գտնվող սպիտակ հատվածները

1-ը 1-ի կինն է եղել,
իսկ 2-րդը՝ 3-րդի կինը... Ո՞ւմ մասին է խոսքը:
Պետրոս 1-ին և Եկատերինա առաջին
Պետրոս 3-րդ և Եկատերինա 2-րդ ամուսիններ :)) իսկ դուք ի՞նչ էիք կարծում;))


1928թ և 1948թ Գերմանիան պատժվեց  պատերազմ սանձազերծելու պատճառով, ինչպես ժամանակին Սպարտան էր պատժվել: Ի՞նչ պատիժ էր դա:
գերմանացի մարզիկներին արգելվեց մասնակցել Օլիմպիական խաղերին


Հունաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային հանդիպման ժամանակ մեկնաբանը երկու բացակաների մասին խոսելիս տվեց երկու առասպելական հերոսների անուններ: Նրանցից մեկին չթողեց Ամստերդամի «Այաքս»-ը, որի համար նա խաղում էր... Իսկ մյուսն ինչո՞ւ չմասնակցեց խաղին:
Աքիլեսի (հյուսվածքների մասին է խոսքը) վնասվածքի պատճառով


Հույները դա օգտագործում էին մարմնի որոշ մասեր պաշտպանելու համար: Դա պատրաստում էին սանդալի ծառի կևեղից... Ի՞նչ էր դա:
Սանդալներ

Սանդալները առաջինը հայտնվել են Հին Եգիպտոսում: Իսկ ի՞նչ էին նկարում եգիպտացիներն իրենց սանդալների ներբանին:
թշնամիների նկարները,որ տրորեն:))

Ինչո՞ւ հին հունական թատրոններում ներկայացումները սկսվում էին առավոտյան 7-ին:

լավ լուսավորության պատճառով

Ո՞ր խոտն է ամենաբարձրը:
բամբուկը


Աբրահամ Լինկոլնի դամբարանը շրջապատված է 36 սյուներով, ինչո՞ւ:
այդ ժամանակ 36 նահանգներ կային

Ո՞ր կնոջ անունն օգնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում:
Катюша.


Ի՞նչ հնարավոր չէ անել տիեզերքում:))
կախվել..վիճակը վիճակ չէ.. անկշռելիություն է :))

Նրան գցում են, երբ զգում են նրա կարիքը և բարձրացնում, երբ դրա կարիքը չկա...
խարիսխ

Մի ստեղծագործության բառացի թարգմանությունը իսպաներեն լեզվով հնչում է այսպես՝  «Королева шпаг»:
Ինչպե՞ս է կոչվում այդ ստեղծագործությունը ռուսերեն լեզվով:
Пиковая дама

Էրուդիտը առնում  էր մի խնձորը 5 դոլարով ու վաճառում 3 դոլարով: Շուտով նա դառնում է միլիոնատեր: Ինչպե՞ս հաջողվեց դա նրան...
կատակ :))մինչ առևտրով զբաղվելը Էրուդիտը միլիարդատեր էր...

Հին Հռոմում որքան հարուստ էր մարդը, այնքան շատ էին նրա ոչ օրինական (իրավաբանական) երեխաները: Ինչպե՞ս  բացատրել այս փաստը:
Հին Հռոմում ստրուկները իրավաբանորեն համարվում էին ստրկատիրոջ երեխաները



«The quick brown fox jumps over the lazy dog» ի՞նչ է պարունակում այս նախադասությունն իր մեջ:
բոլոր տառերը անգլիական այբուբենի



Այս երկու բառերը արաբերենից և հունարենից թարգմանաբար գրեթե նույն բանն են նշանակում: Թեև նրանցից մեկը աշխարհագրական տերմին է, իսկ մյուսը՝ զինվորական կոչում: Ի՞նչ բառեր են դրանք:))
Ադմիրալ-(արաբ.)՝ծովերի տիրակալ....իսկ հունարեն -(արշիպելագ՝)գլխավորը ծովում

Եթե նույնիսկ նայենք լարված ուշադրությամբ, չենք տեսնի:

 

Եթե դու տեսնում ես նրան, ապա դու չես կարող այլևս տեսնել ուրիշ բան:
Երբեմն նա ասում է ճշմարտությունը, սակայն շատ հաճախ ստում է...
Նա կարող է քեզ ստիպել քայլել, ժպտալ, արտասվել, եթե անգամ չես ուզում:
Նրան տեսնում են բոլորը, բայց քչերն են մտապահում... Ի՞նչն է...
Երազը

Ի՞նչ են անում միաժամանակ երկրագնդի վրա ապրող մարդիկ...
մեծանում են...))))

Ի՞նչն է, որ ունի գլուխ, բայց  չունի ուղեղ...))))
պանիրը,սոխը,սխտորը....

Երեք լողազգեստով կանայք կանգնած են իրար կողքի... Նրանցից երկուսը տխուր են, իսկ մեկը՝ երջանիկ: Սակայն տխուր կանայք ժպտում են, իսկ երջանիկ կինը՝ արտասվում... Ինչո՞ւ...
գեղեցկության մրցույթ էր...առաջին տեղը  նվաճած աղջիկն էր արտասվողը...

Մի ընկերություն ուներ կոշիկի արտադրության երկու արտադրամաս: Աշխատակիցները անխղճաբար գողություն էին անում... Առանց կադրային փոփոխությունների ինչպե՞ս անել, որ անձնակազմը այլևս գողություն չանի...
պատասխան՝մի արտադրամասում սկսեցին արտադրել միայն աջ կոշիկներ ,իսկ մյուսում՝ձախ  ...))))

Ներքին ո՞ր թշնամու դեմ պայքարում Պետրոս 1-ը  ընդունեց իր պարտությունը....)))))

тараканы-ուտիճ


Մի կղզում, ուր ամազոնուհիներ էին ապրում, գերի է ընկնում մի տղամարդ... Մահապատժից առաջ նրան վերջին խնդրանքի իրավունք տվեցին...
Ի՞նչ խնդրեց տղամարդը, որ նրան ազատ արձակեցին...
ամազոնուհիներ հայտնի էին իրենց մեծամտությամբ...տղամարդու խնդրանքն էր.
-թող ինձ ամենատգեղը սպանի
 

Ինչո՞ւ անտառում դժվար է որոշել ձայնի ուղղությունը, թե այն որտեղից է գալիս:

Անտառում ականջը որսում է ոչ միայն անմիջապես սկզբաղբյուրից եկող ,այլ նաև կողմնակի ձայները:Հենց այս անդրադարձող ձայներն էլ խանգարում են ճիշտ որոշել հնչող առարկայի ուղղությունը:


Հնարավո՞ր է տեսնել հայելին:
կարելի է տեսնել հայելու շրջանակը,նրա մեջ անդրադարձող առարկաները,բայց ՝ոչ հայելին,եթե ,իհարկե,այն աղտոտված չէ


Ինչո՞ւ ենք փայլ տեսնում:ատճառը ՝  աջ և ձախ աչքերով ստացվող  ոչ միանման պայծառության անդրադարձն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել