Ընդամենը 2 ժամ առաջ ռադիոյում աղջիկներով կիսվում էինք այս գրքի տպավորություններով, իրար էինք փոխանցում գիրքը, ես պատմում էի իմ երազաքների մասին, որ ուզում եմ գտնել Խաչիկյանին, ձեռքը համբուրել, պատմել, թե որքան ենք սիրել իր ստեղծագործությունը, մի լավ, երկար հարցազրույց անել հետը, քանի դեռ ողջ է: Աղջիկները խոստացան, որ ամեն ինչ կանեն, որ գտնեն իրեն... Քիչ հետո նամակ ստացա... Ու բոլոր երազանքներս գնացին գրողի ծոցը....
Որքան բան էի ուզում անել այս մարդու համար.... չհասցրեցի, միայն կարողացա մի 100 հոգու իրազեկել այս գրքի մասին ու վարակել... Իսկ դա ոչինչ է... Իսկ ես որքան էի երազում, որ նա իմանա, որ իր գիրքը լավագույնն է... որ ըստ արժանվույն գնահատված գնա... Որքան եմ ուզում, որ այնպիսի կրթական ու մշակութային համակարգ ունենանք, որ պատեհ-անպատեհ անիմաստ կոչումներ ու պարգևներ սրան-նրան շռայլելու փոխարեն գնահատեին այսպիսիններին, որ նման մեծ մարդիկ մեզանից թաքուն չգան էս աշխարհ, ստեղծագործեն ու գնան...
Գիրք, որը կարդալուց հետո հասա Կապադովկիա, Ուրգուպի ցուցանակը տեսա, փշաքաղվեցի, ու աչքերս լցվեցին արցունքով... Սվաս էլ եմ գնալու մի օր... Գիրք, որի հերոսներին կարոտում եմ... Գիրք, որ այնքան էի երազում ունենալ. ոչ մի իր այնքան չէի փափագել, որքան «Ամառ Առանց Այգաբաց»-ը։
Շնորհակալություն, որ Armen Badlian-ը, Nomen Nescio-ն երկար փնտրեցին, մի կերպ գտան, ու միանգամից 2 հատ տեղ հասավ։
անսահման տխրել եմ .....
Եթե գոնե նրա սերունդներից տեղկություն ունենաք, ինձ ասեք, խնդրում եմ։
Մի քանի օր ուշացած՝ խորին ցավակցություններս հարազատներին...
Ու ամոթանքս պատկան մարիններին, որ նույնիսկ մահվան մասին չեն տեղեկացել ու տեղեկացրել (չնայած՝ նախ պիտի գոյության մասին իմանային, որ մահը նկատեին)։
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել