Wedding.am-ը գրում է.

Ընտանեկան հարաբերություններն ուսումնասիրող հոգեվերլուծաբանները կազմել են տղամարդկանց այն հատկանիշների ցուցակը, որոնք հաճախ հանգեցնում են ամուսնական հարաբերությունների խարխլմանը` հանդիսանալով ընտանիքի փլուզման խթան:

Ուստի, եթե դուք ձեր զուգընկերոջ մոտ տեսնում եք ստորև ներկայացվող հաստկանիշներից թեկուզև ընդամենը 3-ը, ապա հարկ է մտածել օգնել նրան հասկանալ այն մասին, թե ինչի կհանգեցնեն այս որակները, որի կրողն է նա:

Wedding.am-ը` վկայակոչելով Celebcereal.com-ին, Ձեզ է ներկայացնում տղամարդկանց այն 6 հատկանիշները, որոնք կարող են վերջ դնել ամուսնական հարաբերություններին:

DhzUgRmSz6k

1. Եսակենտրոնություն
Եթե ​​մարդը հաշվի է առնում միայն իր ցանկությունը, չի լսում իր զրուցակցին, ապա հարաբերությունները դրական ընթացք չեն ստանա, ինչը նշանակում է, որ նման շփումը շարունակելն ուղղակի անիմաստ է: Ի դեպ, այս տիպին պատկանող մարդիկ չեն սիրում «հայելային հարցեր»: Օրինակ, եթե նրանց հարցնեք` ցանկանում է նարինջ, ապա եսակենտրոն երիտասարդը որևէ պատասխան կտա սեփական ցանկության համար և երբեք չի հարցնի` «Իսկ դու՞ք»:

2. Նախանձ և հիշաչարություն
Նախանձի պատճառները կարող են լինել ցածր ինքնագնահատական ունենալը: Դուք ձեզ նոր ջինս եք գնել, նա կասի, որ դուք գիրացել եք, կխնդրեք գնալ անտառ, նա կասի, որ անբարենպաստ եղանակ է: Հիշաչար մարդիկ չեն ներում սխալեր, նրանք դաժան են, կարող են հիշացնել այդ ամենի մասին բոլոր տարաձայնությունների ժամանակ:

3.Անպատասխանատվություն
Այն տղամարդը, ոմ չես կարող ապավինել, իհարկե, չի կարողանա ստեղծել  նաև երջանիկ, ներդաշնակ ընտանիք և փոխհարաբերություններ: Կանանց պետք են ուժեղ թիկունքներ, իսկ եթե զուգընկերը հուսալի չէ, ապա այդ ամենը կհանգեցնի կնոջ` կյանքից անբավարարված լինելուն:

4. Չնախաձեռնող
Այն տղամարդը, ով ասում է «որոշիր ինքդ», «ոչ հիմա», «ինձ համար միևնույն է», թվում է անտարբեր և անհաղորդակից շրջապատում տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Կանանց պետք է զուգընկեր, ով կարող է որոշումներ կայացնել և ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

5. Ոչ անկեղծ վարք
Երջանիկ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ ըմբռնման հիման վրա, որն անհնար է կառուցել առանց վստահության: Դուք ունեք կասկած, խանդ, ագրեսիա...

Եթե ​​կարծում եք, որ տղամարդը ստում է, ուրեմն նրա հետ ոչ միայն անհարմար, այլև անտանելի կլինի:

6. Ժլատություն
Ժլատները չեն կարողանում հանգստանալ, թույլ չեն տալիս իրենց սիրելիներին վայելել կյանքը: Նրանք ափսոսում են  պաղպաղակ, կրկեսի տոմս, ծաղիկներ գնելիս փող վատնելու համար...

Ո՞վ կարիք ունի ագահ մարդու, ով բառիս բուն իմաստով վերահսկում է բոլոր ծախսերը...

Իհարկե, ոչ ոք:

braay-525x300

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել