Մեր բարդ սոցիալական վիճակը, իհարկե, կարելի է մասնակիորեն բացատրել օբյեկտիվ տնտեսական հանգամանքներով՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, մեկուսացվածություն, ոչ բարեխիղճ ու անարդյունավետ ինվեստորներ և այլն, սակայն այսքանով հանդերձ, բոլո օբյեկտիվ հանգամանքների առկա համամասնությունն ինքնին չի կարող այսքան ծանր նստել ժողովրդի վրա։
Ասեմ ավելին, նույնիսկ չբարձրացնելով ստվերում աշխատող օլիգարխների բիզնեսը հարկային դաշտ բերելու խնդիը՝ Հայաստանի բյուջեի ռեալ պոտենցիալը բավական է, որպեսզի բնակչության կենսամակարդակն այսքան վատը չլինի, իսկ դրա համար պարզապես պետք է, որ տարբեր մակարդակներում աշխատող չինովնիկները բյուջեի փողերը չուտեն ու քամուն չտան անկարևոր ծրագրերի շրջանակներում։
Ամենայն լրջությամբ եմ ասում, որ եթե ինչ-որ մի հրաշքով բյուջետային միջոցների թալանը վերացվի, իսկ եղած միջոցները ծախսվեն ըստ նպատակների, ու այդ նպատակներն էլ լինեն իրոք կարևոր, ապա մենք առնվազն մի երկու անգամ ավելի լավ կապրենք։ Օրինակներն այնքան շատ են ասածս անարդյունավետ ծախսերի, ատկատների ու բացահայտ թալանի, որ չգիտես էլ, թե որտեղից սկսես ու որտեղ վերջացնես։
Խնդրեմ, ամենավերջին լուրերից այս թեմայի վերաբերյալ, որ ես հանդիպեցի. պարզվում է՝ կառավարությունն արդեն շուրջ 100 միլիոն դոլա է հատկացրել Դիլիջանում ինչ-որ էլիտար հանգստյան գոտու շինարարության համար, մինչդեռ բնակչության 40 տոկոսը բառիս բուն իմաստով սոված է։ Ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում, այդքան չքավոր քաղաքացի ունենալով հանդերձ, ինչ-որ ռեկրեացիոն համալիրի շինարարության վրա ուղղել նման հսկայածավալ միջոցներ, առավել ևս, որ խիստ կասկածում եմ, որ այդ 100 միլիոնն ամբողջությամբ ուղղվել է շինարարական աշխատանքներին, ու էլ ավելի եմ կասկածում, որ ի վերջո այդ համալիրը սկսի եկամտով ապահովել մեր պետբյուջեն։ Այն է, որ անամոթաբար քամուն են տալիս մեր փողերն ու ինտենսիվ թալանում չինովնիկական բոլոր օղակներում։