Գիշերն օդանավակայանում մանկության ընկերներիցս մեկին տեսա, ում հետ վերջերս շատ չենք հանդիպում, որովհետև կամ ինքն ա զբաղված, կամ ես, բավական լավ էին ապրում, մի 2 տարի առաջ շատ ոգևորված էր, ասաց՝ տարածք ա վերցրել, մի քանի հարյուր հազար դոլարի ներդրում ա արել, մի քանի հարկանի շենք ա սարքում, մեջը տարբեր բաներ բացի կամ հյուրանոց դարձնի, կամաց-կամաց զարգացնի, մեծացնի բիզնեսը, որ էդ փողը չգնա, կորի։
Ու պատմեց, որ սարքելուց հետո ինչ բացել ա, 2 օրվա մեջ եկել ասել են՝ էս բիզնեսով էս ինչ մարդն ա զբաղվում (հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց անուններ չէր տալիս, որովհետև երևի զզվել էր անիմաստ բազարներից), լավ կանես՝ փակես, քանի մենք չենք փակել, ստիպված ուրիշ բան ա մտածել, էլի եկել են, թե էս ինչն էլ սաղ էս մարդու ձեռն ա, գործ չունես, քո համար ենք ասում, ու սենց մի տարի շարունակ սաղ փողերն անընդհատ ու հավատալով ներդրել ա, համարյա եկամուտ չի ստացել, հիմա էլ իրա ծախսածի 25-30%-ով առաջարկել են՝ էդ շենքը առնեն, գնում էր, մի քանի երկրներում հետաքրքրվեր, թե որտեղ կարա էդ փողով ներդրում անի, որ փող աշխատի, քանի դրանից էլ չի զրկվել։
Մի 10 րոպե ենք իրար հետ կանգնել, ինքն անընդհատ ծխում ու պատմում էր, ես էլ չգիտեի՝ ինչ ասեի, վերջում հաջող արեց, գնաց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10204549562847088
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել